Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին պատգամավորական մանդատը վայր է դրել: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այսօր համապատասխան հայտարարություն կանի»,- նշել է նա:

էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր նախատեսվող նշանակման մասին նա ասել է. «Մենք գործ ունենք տնտեսության հետ, մենք գործ ունենք տարբեր ոլորտների հետ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նաև աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից»։

Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության վարչությունը ձետրվարի 24-ին հավանության էր արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:

You may also like...