Մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե պրոցեսը շարունակվի՝ դե յուրե էլ պետք է սառեցնենք. Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին
Մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս պրոցեսը շարունակվի՝ դե յուրե էլ պետք է սառեցնենք։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։
«ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի անվտանգային ոլորտում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար:
Այդ դիրքորոշումը, այո, սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը»,- նշել է նա։
