Գարեգին Բաղրամյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի գաղտնի ընտրության արդյունքները:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Գարեգին Բաղրամյանը 67 կողմ քվեով ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
