Դեսպան Մակունցը կոնգրեսական Փալոնին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները
Փետրվարի 29-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները։ Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին աջակցության հնարավորությունները, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության ոլորտում ապագա քայլերը
