Արթուր Գասպարյանը նշանակվել է ՊՊԾ պետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝
Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Արթուր Գասպարյանը ազատվել է ՀՀ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արթուր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

You may also like...