Երևանի ավագանին սահմանել է ավտոբուսային երթուղիների սպասարկման փոխադրավարձը
2023թ. մայրաքաղաքում շահագործման են հանձնվել ներկրված 87 «ՄԱՆ» և 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներ, ձեռք են բերվել 15 «ՅՈՒԹՈՆԳ» մակնիշի նոր տրոլեյբուսներ, գնվել է նաև 4 նոր աղբատար մեքենա, գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի շրջանակում հասարակական տրանսպորտի շարժակազմերը և մետրոպոլիտենի անցարգելները համալրվել են վալիդատորներով, և գործարկվել է էլեկտրոնային և թղթային տեսքով QR կոդ կրիչը:- 2023 թ. նորերով են փոխարինվել 510 վերելակներ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 22 կրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մարզական և մշակութային հաստատությունների շենքերում և բակային տարածքներում: Վերանորոգվել են ավելի քան 200 բակեր, 3 առողջապահական հիմնարկներ: Տեղադրվել են 9 գետնանցումների մոտ հաշմանդամներին հարմարեցված վերելակներ:
- Երևանի ավագանին սահմանել է Երևան համայնքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը.
- 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
- 90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
- 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
- Քաղաքացիների որոշ խմբերի համար արտոնություններ է սահմանվել Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով:
- 2023 թ. Երևանի բյուջեի կատարողականը կազմել է 90 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է:
