Մյասնիկյան պողոտայի՝ Կենտրոնից դեպի Նոր-Նորք ուղղության մեկ երթևեկելի գոտին փակ է լինելու
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ մարտի 15-ին, ժամը՝ 08:00-ից մինչև մարտի 17-ը, ժամը՝ 23:00-ն Մյասնիկյան պողոտայի՝ Կենտրոն վարչական շրջանից դեպի Նոր-Նորք վարչական շրջան ուղղության մեկ երթևեկելի գոտին փակ է լինելու:
Ինչպես հայտնում են ԵՐևանի քաղաքապետարանից, երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:
Անվտանգության ապահովման և խճողումային իրավիճակներից խուսափելու նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել երթևեկության կանոները, հնարավորության դեպքում՝ ընտրել այլընտրանքային երթուղի:

