Մարտի 17-18-ն աշխատանքային այցով Հայաստանում է լինելու Ղազախստանի ԱԳ նախարարը
Մարտի 17-18-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։«Մարտի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- նշված է գրառման մեջ:
