Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան ողջունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։



ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:



Տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:


«Մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր Հայաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացման համար։
Ես հնարավորություն ունեցա իմ գործընկերջը ներկայացնել տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը։ Մենք այսօր խոսեցինք «Խաղաղության խաչմերուկի» մասին»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:
