Նիկոլ Փաշինյանը և Շվեդիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրստերսոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեդիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության զարգացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:  Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները պայմանագրի նախագծի վերաբերյալ:  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման:

You may also like...