Արուսյակ Ջուլհակյանն ու Սոնա Ղազարյանն ընտրվել են ԵԽԽՎ ենթահանձնաժողովների նախագահի և փոխնախագահի պաշտոններում
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը մասնակցել է Փարիզում կայացած ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին: Նա ընտրվել է Երիտասարդության և ապագայի հասարակության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, պատգամավորը կպատրաստի զեկույց «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» թեմայով, որը կներկայացվի վեհաժողովի լիագումար նիստում:
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ փախստական և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ:
