Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպումը  կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ:

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

You may also like...