Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը:
Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ:
Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- ասված է ԱԺ նախագահի Տելեգրամ-ալիքում:
