«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Մոսկվայի ահաբեկչության պատասխանատվությունը. Al Arabia

«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է ուրբաթ օրը Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգային կենտրոնում տեղի ունեցած հրազենային հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: Այդ մասին հայտնում է Al Arabia-ն։

Խմբավորման գրոհայինները հարձակվել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի արվարձանում գտնվող մարդկանց մեծ խմբի վրա», -ասված է Տելեգրամ հավելվածում խմբավորման հայտարարության մեջ:

You may also like...