Բրյանսկի շրջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են չորս կասկածյալների, որոնք ահաբեկչություն են իրականացրել «Կրոկուս սիթի հոլում»
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Բրյանսկի շրջանի հատուկ ծառայությունները, Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, ձերբակալել են չորս կասկածյալների, որոնք ահաբեկչություն են իրականացրել «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում։
Նրանց հետ սկսել են աշխատել Քննչական կոմիտեի քննիչները:
Ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ մարտի 4-ին ժամանել է Թուրքիայից:
Նա պատմել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանելու համար։
