«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի
«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորված բուժառուն մահացել է, հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Ցավոք, տուժածներից մեկը, որը նախկինում ծայրահեղ ծանր վիճակում էր, մահացել է. բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ»,- ասել է Մուրաշկոն։
Այսպիսով, հարձակման զոհերի թիվը հասել է 140-ի:
