Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում կարևորել է ԵԱՀԿ ԽՎ-ի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա այցի ընթացքում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:
Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, մասնակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցային հարաբերությունները:
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում:
