Արմեն Գրիգորյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ:

Ա.Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

You may also like...