Դեսպան Մակունցը և կոնգրեսական Ադերհոլթը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 12-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ (հանրապետական, Ալաբամա)։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, առկա հումանիտար խնդիրները։
