Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը
Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:
Թեհրանը հավաստիացրել է Անկարային, որ չի ձեռնարկի նոր հարձակում Իսրայելի դեմ, եթե Թել Ավիվը չպատասխանի, ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
