Մհեր Գրիգորյանն ու դեսպան Քվինն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:
