Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության
Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի
վրա:

Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը:

Մարկ Քեմերոնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության և
ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:

You may also like...