Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Մոսկվայում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլն ակնկալում է, որ այն բովանդակալից կլինի՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ հարցեր, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։