ՀՀ իշխանությունը մի շարք ծրագրեր է իրականացնում մեր երկիրն անվտանգ պահելու համար․ Ա․ Քոչարյան
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետև իրենք արձագանքում են Հայաստանի կողմից սպառազինություններ ձեռք բերելու թեման լարված պահելու տեսակետներին: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Մամուլը առավոտից երեկո գրում է, որ Հայաստանը ձեռք բերեց այսքան սպառազինություն Հնդկաստանից, այսքան Ֆրանսիայից, ամերիկյան ինքնաթիռները 10 րոպեն մեկ իջնում են Հայաստանում: Ադրբեջանն էլ նայում է, ասում է՝ էս ինչ է կատարվում:
44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունը դասեր քաղելով պատերազմում անհաջողություններից, նաև շարժվելով կառավարության ծրագրով, որոշակի ծրագիր է իրականացնում մեր երկրի անվտանգության կարիքները ավելի ակտիվ հոգալու և մեր երկիրն անվտանգ պահելու համար: Հայաստանը շարժվում է երկրի անվտանգությունն ավելացնելու, մեր ժողովրդի կյանքը անվտանգ պահելու ուղղությամբ»,-եզրափակել է Անդրանիկ Քոչարյանը:
