Պատերազմում վիրավորված զինվորականներին կհատկացվի 408 մլն դրամ

Գործադիրի որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից 408.0 մլն ՀՀ դրամ գումար կհատկացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով: Նախնական տվյալներով՝ միջոցառման պոտենցիալ շահառու կլինի 816 զինծառայող:

You may also like...