Մենք Հայաստանը դուրս ենք բերել տնտեսական զարգացման նոր ուղեծիր. Նիկոլ Փաշինյան

Ես երեկ տեսա, որ դեպի Վաղատինի դպրոց տանող ճանապարհը նորոգման կարիք ունի, մենք պայմանավորվել ենք, որ նոր կառուցված դպրոց պետք է տանի նորոգված, հիմնանորոշված կամ միջին նորոգված ճանապարհ, նաեւ օպայմանավորվել ենք, որ միկրոավտոբուս տրամադրենք, որ երեխաներին դպրոց տարի ու վերադարձնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր՝ Վայոց Ձորի մարզ այցելությանը:

«Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ասել, որ  այդ թվում մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ մենք Հայաստանը դուրս ենք բերել տնտեսական զարգացման նոր ուղեծիր, ինչը շատ ուրախալի լուր է:

Սա չի նշանակում, որ մենք մոռանում ենք այն բոլոր պրոբլեմները, որ գնում, տեսնում ենք մարզերում: Մասնավորապես, շինարարության ոլորտում: Ուրախալին այն է, որ հիմա արդեն, ի տարբերություն որոշ ժամանակ առաջվա, արդեն հանդիպում են շինօբյեկտներ, որտեղ կես ժամանոց այցի ընթացքում թերություններ աչքի չեն զարնում:

Եթե մենք ուզում էինք դպրոցաշինության հարցում չունենայինք այն խնդիրները, որոնք ունեցանք, պետք է առտնվազն նախորդող շրջանում 100 դպրոցի կառուցման փորձ լինել Հայաստանում: Մենք հիմա եւ կառուցում ենք, եւ սովորում ենք»,-ասաց նա:

You may also like...