Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում Ալմաթիի հռչակագրից բացի այլ սկզբունքներ գոյություն չունեն․ Միրզոյան
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հերքել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցում Ալմաթիի հռչակագրից բացի այլ սկզբունքների գոյության գաղափարը։
Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Միրզոյանը, պատասխանելով այլ սկզբունքների առկայության մասին հարցին, վստահեցրեց, որ այլ սկզբունքներ չեն քննարկվում։
«Ես չեմ ուզում առաջ ընկնել և մանրամասներ բացահայտել, որպեսզի չխախտեմ բանակցային էթիկետը, բայց այլ սկզբունքներ չեն քննարկվում»,- վստահեցրեց արտգործնախարարը։
