Շախմատի համաշխարհային Օլիմպիադա․Հայաստանի կանանց հավաքականը տոնել է 4-րդ անընդմեջ հաղթանակը
Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում: Այդ մասին Petutyun.com-ին հայտնել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0) և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։