Արտաշատի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում

Սուբվենցիոն մի ծրագրով ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում Այգեպատ,Նորաշեն, Քաղցրաշեն, Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին, Մրգանուշ բնակավայրերում։
Այս ծրագրի արժեքը շուրջ 259 միլիոն դրամ է՝ Կառավարություն-համայնք 60%-40% հարաբերակցությամբ։
2-րդ ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում Բարձրաշենում, Վարդաշենում, Բյուրավանում, Նշավանում, Բուրաստանում, Դալարում, Դեղձուտում և Լանջազատում։
Ծրագրի արժեքը շուրջ 355 միլիոն դրամ է․ 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը՝ համայնքը։
«Կառուցվող երկաթբետոնե կիսախողովակների արդյունքում համայնքում կքչանա ջրի կորուստը, կբարելավի ոռոգման ընթացքը»,- հայտնում են նախարարությունից։