ԿԸՀ-ն հերթական նիստում ավագանու անդամ է գրանցել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ին գումարել է հերթական նիստ։ Հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունը, ըստ որի Երևանի ավագանու անդամ Վահագն Իսոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
ԿԸՀ-ից Petutyun.com –ին հայտնում են, որ Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մուշեղ Ռաֆիկի Հակոբյանին։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում հոկտեմբերի 20-ին կայանալիք մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։
