Մարզահամերգային համալիրում կայացել է Բագրատ Սրբազանի կազմակերպած հավաքը
Մարզահամերգային համալիրում «Սրբազան շարժման» նախաձեռնած մեծ հավաքը մեկնարկեց Հայաստանի եւ Արցախի օրհներգերով եւ Բագրատ Սրբազանի աղոթքով:
Նշենք, որ Մարզահամերգային համալիրը լեփ լեցուն էր մարդկանցով: Ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, զինվորականներ, բժիշկներ և ուղղակի քաղաքացիներ:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ այս հավաքով տրվելու է վճռական պայքարի սկիզբը:
