Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Մարտի 1-ի գործի քննությունը

Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Մարտի 1-ի գործի քննությունը:

Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և  Արմեն Գևորգյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը ԶԼՄ–ներին տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտվում է արտերկրում և այսօրվա  դատական նիստի մասին ծանուցում չի ստացել։

«Մոտ օրերս նախագահը  վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը բացվել է Հակակոռուպցիոն դատարանում։

You may also like...