Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարեվորությունը (տեսանյութ)

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:

 ՀՀ ԱԳՆ-ից   petutyun.com–ին հայնտել են, որ հանդիպման ընթացքում  քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։

Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:

Մանրամասները տեսանյութում։

You may also like...