Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զորավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի եվ Ադրբեջանի զինվորականները

Վրաստանում սկսվել են «Eternity-2024» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում են ադրբեջանցի, թուրք և վրացի զինվորականներ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունների ընթացքում երկրների ռազմական անձնակազմը և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարբեր առաջադրանքներ՝ կազմակերպելու ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը։

You may also like...