Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին հանդիպել են ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Այս մասին petutyun.com–ը տեղեկանում է Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։

«Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», — նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։

You may also like...