ՔՊ-ում դժգոհ են Գրիգոր Մինասյանից․ պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են նախաձեռնել

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար, «Ազատության»-ը հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք, Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։

You may also like...