Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա վրա ճնշումների և Ադրբեջանի տարածքային հավակնությունների ֆոնին»
Բաքուն Ֆրանսիային մեղադրել է «տարածաշրջանում ապակառուցողական գործունեության» համար։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վերաժողովում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի կողմից ճնշումների և տարածքային պահանջների դեպքում», ընդհանուր առմամբ խաղաղության գործընթացին Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է»,- բողոքել է Հաջիզադեն։
Նրա խոսքով, «անընդունելի է, որ Երևանը ռևանշիզմի նախապատրաստող և այս երկրի լայնածավալ սպառազինություն իրականացնող Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման համար»։
Նա հավելել է, որ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է «դադարեցնել իր ապակառուցողական գործունեությունը տարածաշրջանում»։