ՀՀ կառավարությունը հաստատեց 2025 թվականի բյուջեի նախագիծը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը, որի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 759.9 մլրդ դրամ:
Բյուջեի ծախսերը 2025թ. նախատեսվում են 3 տրլն 482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ, ըստ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում են զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար։
Բյուջեի պակասորդը նախատեսվում է 609.4 մլրդ դրամ:
