Երեվանում ընթանում է Եվրասիական տնտեսական համաժողովը
Երեւանում սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի երրորդ նիստերը։
Սեպտեմբերի 30-ին նիստերն ընթանում են պանելային քննարկումների ձեւաչափով։ Բանավեճերի եւ ելույթների թեմաներն են. ենթակառուցվածքը եւ լոգիստիկան գյուղատնտեսությունում, ժամանակակից մարտահրավերները եւ լուծումները; Իրավակիրառ պրակտիկան եւ հակամենաշնորհային կարգավորման զարգացումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրային հարթակները;
Բիզնեսի եւ պետության շահերի հավասարակշռությունը, էլեկտրոնային առեւտրի տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում; ապրանքների անվտանգությունը էլեկտրոնային հարթակներում, աշխատանքի միասնական շուկան; զարգացման հեռանկարները։
Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։ Դրոշմանիշի մարումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։
Այնուհետեւ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նեղ, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։
