«Վրացական երազանք»-ը ողջունում է Լավրովի հայտարարությունը, բայց ցանկանում է՝ ՌԴ-ն զnրքերը հանի Աբխազիայից եվ Հրվ. Օսիայից. Կալաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դրական է գնահատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցման գաղափարը, որն արտահայտել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բայց միաժամանակ կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը այս շրջաններից։ Այս մասին գրում է dw.com-ը:
«Այն, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անշուշտ, դրական է, բայց ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել», — ասել է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Նա նշել է, որ «Վրաստանի «տարածքների որոշակի հատվածում, որոնք օկուպացված են, այսօր տեղակայված են ռուսական բազաները»։
«Ուստի, այդ հայտարարություններին զուգահեռ, լավ կլիներ սկսել մշակել այդ բանակային ստորաբաժանումները Վրաստանի տարածքից դուրս բերելու գործողությունների ծրագիր», — մեջբերել է Mtavari հրատարակությունը ռուսամետության համար մեղադրվող իշխող կուսակցության ղեկավարի խոսքերը։
Մինչդեռ վրացական ընդդիմությունը Լավրովի խոսքերը սադրանք է համարել։
