ՀՀ էկոնոմիկայի եվ Իրանի առեվտրի փոխնախարարները կնքել են ապրանքների եվ ծառայությունների փոխանակման մասին հուշագիր

Սեպտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Այս մասին  petutyun.com տեղեկացնում է  Էկոնոմիկայի նախարարությունից:

Հուշագիրը կնպաստի երկու պետությունների մասնավոր հատվածների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, առևտրային հարաբերություններում նոր մեխանիզմների ներդրմանը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:

You may also like...