Լիբանանում ռազմական գործողությունների հետ միասին Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները նաեվ Գազայի հատվածում

Իսրայելն այս գիշեր «սահմանափակ, տեղայնացված» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում, որի նպատակն է Իսրայելի հյուսիսային սահմանների բնակիչների անվտանգության ապահովումը։

Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)

«Քաղաքական ղեկավարության որոշման համաձայն՝ մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված ցամաքային հարձակումներ՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական թիրախների և ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզության վրա:

Այս թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար», — նշված է հայտարարության մեջ։

Լիբանանում ռազմական գործողությունների հետ միասին Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում։

««Հյուսիսի նետեր» գործողությունը կշարունակվի՝ ըստ իրավիճակի գնահատման և Գազայում և այլ տարածքներում մարտերին զուգահեռ», — հավելել է ԻՊԲ-ն։

You may also like...