ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում նշել են ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների ձեռքբերումները
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պարգևներ հանձնեց ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի 5 շրջանավարտի, որոնք աչքի են ընկել հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման հարցում իրենց ունեցած ակնառու ներդրմամբ։
ԱՄՆ դեսպանությունը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները» նախատեսում են շրջանավարտների մեծարման այս նախաձեռնությունն ավանդույթ դարձնել և ամեն տարի պարգևներ շնորհել ակնառու ձեռքբերումներ ունեցած շրջանավարտներին։
Նշենք, որ ԱՄՆ-ում մասնագիտական, կրթական և մշակութային փոխանակման ծրագրերի մասնակցած շրջանավարտների թիվը Հայաստանում գերազանցում է 5․000-ը։
