Շիրակի մարզի «Ագրիկո» ընկերությունն այսօր ցուցադրել է կարտոֆիլի սերմերի նոր տեսականին
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր մասնակցել է Ազատանում տեղի ունեցած «Ագրիկո» ընկերության սերմերի եւ բերքի ավանդական դարձած ցուցադրության այս տարվա հանդիսավոր արարողությանը:Բերքի ցուցադրությանը և փորձարկմանը մասնակցել են նաև մարզի խոշոր ֆերմերները, և հայտնել իրենց գոհունակությունը նոր սերմնատեսակներից:
Այս մասին Petutyun.com–ին հայտնել են Ախուրյան խոշորացված համայնքի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության այս տարի հաջողությամբ փորձարկվել և ցուցադրության էին ներկայացվել կարտոֆիլի 7 նոր տեսակներ:
Նշենք, որ «Ագրիկո» ընկերությունը 1988-ի երկրաշարժից հետո մարդասիրական օգնության տեսքով առաջին անգամ 60, հաջորդ հինգ տարիներին էլ 3500 տոննա առաջին եւ երկրորդ վերարտադրության սերմ է բերել Հայաստան եւ անվճար տրամադրել գյուղացիական տնտեսություններին:
«Ուրախությամբ փաստեցինք, որ հասել ենք մի տեղ, երբ հայ կարտոֆիլագործները հունի մեջ են, սովորել են կարտոֆիլարտադրության գաղտնիքներն ու նրբությունները:
Որոշեցինք, որ սերմն արդեն ներկրելու ենք կոմերցիոն հիմունքներով: Այդ օրվանից հայ հողագործը օգնություն ստացողից վերածվեց հոլանդական ամենահեղինակավոր ընկերություններից մեկի գործընկերը»,- ասում է Կորյուն Հովակիմյանը:
Ընկերությունը մեծ ներդրում ունի նաև Հայաստանում այդքան մեծ սպառում ունեցող կարտոֆիլի ցածր արժեքը պահելու գործում:
