Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները. ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև NDI հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Փարթամյանը:

ԿԳՄՍՆ-ից  Petutyun.com–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես երիտասարդության ոլորտում երկկողմ անելիքներն ու համագործակցության հնարավորությունները:

Կոեն Պուստյենսին տեղեկացրել է՝ NDI հայաստանյան գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից են պառլամենտարիզմի զարգացման, քաղաքացիական հասարակության աջակցության, երիտասարդների մասնակցության խթանման, ինչպես նաև կանանց հզորացմանն ուղղված ծրագրերը:

You may also like...