Վարչապետի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստում քննարկվել է արդարադատության նախարարի թեկնածությունների հարցը
Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում:
Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածությունների հարցը։ Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ։
