Պուտինը վաղը կհանդիպի Փաշինյանի եվ Ալիեվի հետ
![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին անցկավելիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Կրեմլում երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ТАСС-ը։
«Նախագահը երկու երկկողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։
«Քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր»,-պատմել է նա և հավելել, որ Ռուսաստանը երկու կովկասյան երկների հարաբերությունների կարգավորման հարցում ակտիվ դրական դեր է խաղում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
