Կրեմլում հանդիպել են Պուտինը եվ Փաշինյանը. ՌԴ նախագահը խոսել է «ռեկորդային ցուցանիշների» մասին

Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպումը:

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողն է:
«Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ հաջող, ապրանքաշրջանառությունը նախորդ տարի հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ մինչև տարեվերջ այն կկազմի 14-16 միլիարդ, սա ռեկորդային ցուցանիշ է», — ասել է Պուտինը:

Բացի այդ, ՌԴ նախագահը Փաշինյանին հրավիրել է մասնակցելու Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովին:

Նախքան այս Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

You may also like...