ՀՀ վարչապետը Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ակտիվ է անվանել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունն ակտիվ է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես շատ ուրախ եմ փաստելու, որ անցած ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել։ Մեզ մոտ եկավ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ոչ միայն տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլև մենք բավականին առարկայական խոսեցինք բոլոր հարցերի մասին։

Հոկտեմբերի սկզբին մենք անցկացրել ենք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ։ Այս միջոցառման շրջանակում ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել ենք մեր համագործակցության հարցերը և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի օրակարգը։ Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք ամփոփել այս քննարկումները»,- նշել է Փաշինյանը։

You may also like...