ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցով

ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցով:

Երեկ հայտնի էր դարձել, որ տվյալ կայարանի գետնանցումում կրպակները փակում են, ինչ հետևանքով 10 անհատ ձեռներեց սփյուռքահայեր կմնան անգործ:

Կապարակնքվել են կրպակների դռները, կրպակների աշխատակիցներն էլ պնդում են՝ Մետրոպոլիտենի հետ կնքած պայմանագիր ունեն, որ մինչև փետրվար-մարտ ամիսները կարող են դեռ աշխատել:

You may also like...